Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Պետականության ընկալումը միայն փարթիներն ու ստամոքսը չէ

Պետականության ընկալումը միայն փարթիներն ու ստամոքսը չէ
07.05.2026 | 11:38

Երբ Ալիևը եվրոպացի առաջնորդների ներկայությամբ հայերիս անվանում էր սեպարատիստ, իսկ Արցախի նախկին ռազմա-քաղաքական ղեկավարությանն անվանում էր պատերազմական հանցագործներ, դահլիճում Հայաստանը ներկայացնողը հիմար ժպիտով չգիտես թե ինչից էր գոհ։

Դահլիճում նստածը անգամ չպատկերացրեց, որ Ալիևը Հայաստանի դեմ է ցուցմունք տալիս, որ Ալիևը Հայաստանի դեմ քաղաքական դատ է բացել ու ամեն առիթով սպասարկում։

Այն աստիճան ինֆանտիլ ու քաղաքական դեգեներատ լինել, որ չհասկանալ Ալիևի հեռահար նպատակներն ու ցինիկ ժպիտով լսել, թե ինչպես են հայրենակիցներիդ ու երկիրդ անվանարկում ու հանցագործ անվանում։

Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան, որ կարող էր ուղղակի հեգնանքով անցնել, չդիմացավ ու Ալիևին իր տեղը ցույց տվեց, խոսեց արժեքների մասին... իսկ Հայաստանի ներկայացուցիչը ի՞նչ արժեքի ու սկզբունքների մասին պետք է խոսեր, չէ՞ որ ամեն ինչի վրայով անցել է ու դեռ կանցնի։ Իրեն մի բան էր հետաքրքիր` Ալիևը իր նկատմամբ գովեստ շռայլի ու աջակցություն ընտրություններում։

Տխուր է, շա՜տ տխուր։ Պետականության ընկալումը միայն փարթիներն ու ստամոքսը չեն;

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 3920

Մեկնաբանություններ